Գլենդելահայ 17-ամյա երիտասարդի նվերը արցախցի երեխաներին

Ամանորին ՀՕՄ-ի Արցախի միավորի ընկերուհիներն ուրախանալու առիթ են պարգեւել Արցախի սահմանամերձ երկու բնակավայրերի՝ Թալիշի եւ Մատաղիսի մանուկներին: Իսկ մանուկների համար նվերները տրամադրել էր գլենդելահայ 17-ամյա Առնիե Մաճարյանը, ով ամռանն առաջին անգամ այցելելով Արցախ՝ այնքան էր տպավորվել արցախցի երեխաներով, որ տուն վերադառնալով՝ մի քանի արկղ նվերներ է պատրաստել եւ ուղարկել Արցախ:

ՀՕՄ- Արցախի միավորի վարչությունն իր շնորհակալությունն է հայտնում 17-ամյա Առնիե Մաճարյանին եւ նրա ընտանիքին՝ մաղթելով ուժ եւ կարողություն:

Scroll Up