Թուրք ակադեմիկոսները ցույց կիրականացնեն ընդդեմ պետության կողմից իրականացվող բռնության

Թուրքիայի մեծ թվով ակադեմիկոսներ հունվարի 11­-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և Անկարայում կիրականացնեն հավաք՝ հորդորելով թուրքական իշխանություններին դադարեցնել երկրի մի շարք գավառներում գլխավորապես քուրդ ազգաբնակչության դեմ իրականացվող բռնությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-­ը, բողոքի ցույց անցկացնելու գաղափարի հեղինակը «Հանուն խաղաղության ակադեմիկոսների նախաձեռնություն»­ն է: «Որպես Թուրքիայի տարբեր համալսարաններում աշխատող 1000­-ից ավելի ակադեմիկոսներ և հետազոտողներ՝ մենք հայտարարում ենք, որ չենք լինելու Ջիզրե, Դարգեչիթ, Սուր, Սիլոփի, Սիլվան գավառներում և այլ վայրերում բոլոր քաղաքացիների ու գլխավորապես քրդերի նկատմամբ իրականացվող հանցանքի մեղսակիցը:

Այս տարածքներում իրականացվող հանցագործությունների պատասպանատու ենք համարում պետությանը՝ ցանկանալով, որ պատասխան տա: Միաժամանակ հորդորում ենք, որ պետությունն անհապաղ սկսի բանակցություններ վարել»,­ հայտնել են ցույցի կազմակերպիչները:

Scroll Up