ՀՕՄ-ուհիներն այցելել են սահմանամերձ Թալիշ եւ Մատաղիս համայնքներ

Հայ օգնության միության Արցախի միավորը, «Ապահով մանկություն սահմանամերձ գյուղերում» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ սահմանամերձ համայնքներ:
ՀՕՄ-ուհիններն այցելել են երկու համայնքների դպրոցներ ու մանկապարտեզներ և ծրագրի շրջանակներում հատակացված գումարի շնորհիվ՝ հաստատություններին անհրաժեշտ նվերներ են փոխանցել:
Նվերները էլէկտրական սարքավորումների տեսքով էին՝ հեռուստացույց, երաժշտական կենտրոն, DVD եւ այլն, ինչպես նաեւ՝ գորգ և Արցախում արտադրվող, էկոլոգիապես մաքուր, Woodpeckers ֆիրմայի փայտի խաղալիքներ:
Անհատական նվերների են ստացել նաև Թալիշի և Մատաղիսի 1-4-րդ դասարանի աշակարտները:
Անհատական նվերները տրամադրել է գլենդելահայ 17-ամյա Առնիե Մաճարյանը, ով ամռանն առաջին անգամ այցելելով Արցախ՝ այնքան էր տպավորվել արցախցի երեխաներով, որ տուն վերադառնալով՝ մի քանի արկղ նվերներ է պատրաստել եւ ուղարկել Արցախ:
ՀՕՄ-ի Արցախի միավորը, հետևելով կառույցի «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսին, անհրաժեշտություն է համարում սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագիրը:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է. «Սահմանամերձ գյուղերը մեր երկրի պետական սահմանը պահող գյուղերն են և պետք է մեր ուշադրության ներքո լինեն: Սահմնամերձ գյուղի բնակիչը ոչ մի առումով չպետք է հետ մնա մյուս գյուղերի բնակիչներից, ավելին, սահմանը պահող գյուղը պետք է ունենա առավելություններ: Սահմանային գյուղերի հզորացում մեր պետության եւ մեր բոլորիս գերխնդիրը պիտի լինի: Պետք է հզորացնենք և շենացնենք այս գյուղերը՝ այդպիսով նաեւ ամրացնելով մեր պատության սահմանները»:
Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Միժունցը նշում է, որ վերջին երեք օրը սահմանային վիճակը համեմատաբար հանգիստ էր, և գյուղում կրակոցներ գրեթե չէին լսվել:
«Քանի սահմանը հանգիստ է՝աշխատում ենք արագ փակել աշակերտների քառորդները,- կես-կատակ, կես-լուրջ ասում է դպրոցի տնօրենը,- ուսուցչական անձնակազմի, աշակերտների և ծնողների կողմից շնորհակալություն ենք հայտնում ՀՕՄ-ին, այսպիսի նախաձեռնության համար: Մենք շնորհակալ ենք մեզ թիկունք կանգնելու համար»:
Մատաղիսի տնօրեն Գեղամ Աղաջանայնը դպրոցում դասավանդում է հայոց լեզու և գրականություն առարկաներ: Նա նշում է, որ կրակոցները չեն խոչընդոտում դպրոցի աշխատանքներին, առաջնորդվում է իրենց պլանով՝ գիտակցելով, որ հերոսական գործ են անում:
«Եթե ասեմ, որ այս իրավիճակը չի ազդում մեզ վրա, սխալ կլիներ: Յուրաքանչյուր պայթյունից աշակերտի ուշադրությունը շեղվում է, նույնն էլ ուսուցիչներիս հետ է»,- aparaj.am-ի փոխանցմամբ՝ նշում է Գ.Աղաջանյանը:
ՀՕՄ-ուհիներն այցելել են երկու գյուղերի մանկապարտեզներ և տեղում ծանոթացել նրանց խնդիրներին:
ՀՕՄ-ուհիները մասնակցել են նաև Մատաղիսի դպրոցի Նոր տավա հանդեսին:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու:
Ա. Հարությունյանը նշել է, որ հոկտեմբերին Երևանում կայացել էր Հայ օգնության միության համահայկական 71-րդ ժողվը, որին ՀՕՄ-ի Արցախի միավորը ներկայացրել է սահմանամերձ գյուղերի աջակցության եւ օժանդակության իր ծրագիրը՝ «Ապահով մանկություն սահմանամերձ գյուղերում» խորագրով: Ծրագիրը ժողովականների կողմից ընդունվել է մեծ ոգևորությամբ:
«Ապահով մանկություն սահմանամերձ գյուղերում» ծրագրի մեկնարկը տրվել է նոյեմբերի 13-ին: ՀՕՄ–ի Արցախի միավորինախաձեռնությամբ ԼՂՀ սահմանամերձ երկու համայնքների՝ Մատաղիսի եւ Թալիշի 120 պատանիներ ներկա են գտնվելՍտեփանակերտում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի ներկայացմանը: