Ուկրաինական հակամարության հետևանքով Արցախ տեղափոխված քաղաքացիները կենսաթոշակի խնդիր չեն ունենա

ԼՂՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակային ապահովության մասին:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, եթե ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կատարած հարցմանն ի պատասխան չտրամադրվի համապատասխան տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ապա ԼՂՀ-ում անձին կենսաթոշակ կնշանակվի առանց վերոնշված փաստաթղթերի:

 

Scroll Up