Հայտնի են «Արցախի ազգային վիճակախաղ»-ի խաղարկության արդյունքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/34773.jpg)
Dեկտեմբերի 28-ին ավարտվել է «Արցախի ազգային վիճակախաղ»-ի երրորդ թողարկման խաղարկությունը:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ արդեն հայտնի են շահած բոլոր տոմսերը:«Այս տարի մրցանակային ֆոնդը կազմված է եղել 455 մրցանակներից. արցախյան արտադրության տարբեր չափսերի գորգեր, թթի օղի՝ տակառիկների մեջ, հուշանվերներ՝ «Արցախյան մեղր» և 5 հատ 1 մլն դրամ»,- ասել է Արզումայնաը՝ հավելելով, որ դրամական շահումը խաղարկվել է միայն Արցախի և Հայաստանի բնակիչների համար:
Այն հարցին, թե քաղաքացիները երբ կարող են ստանալ իրենց շահումները, Ա. Արզումանյանը պատասխանեց, որ հունվարի 11-ից բոլոր շահողներին անձը հաստատող փաստաթղթով և շահած տոմսով, խնդրում ենք ներկայանալ ԼՂՀ-ում` «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Հ. Հակոբյան 30 հասցեով, (հեռ. +374 47 966003, 966004), ՀՀ-ում`«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ Հայաստանյան ներկայացուցչություն (հեռ. +374 77 966505):
«Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրենի խոսքով, լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 97 207027, կամ կապ հաստատել Արցախի ազգային վիճակախաղի էլեկտրոնային փոստի միջոցով` info@nkrlottery.am հասցեով:
Ա. Արղումանյանը տեղեկացրեց նաև, որ հունվար ամսում լինելու է նաև բոնուս խաղարկություն, ուստի խնդրում ենք բոլորին չոչնչացնել վիճակախաղի տոմսերը մինչև բոնուս խաղարկության արդյունքների հրապարակումը:
Նշենք, որ «Արցախի ազգային վիճակախաղ»-ի երրորդ թողարկման շրջանառության մեջ դրված 140 հազար տոմսերից ընդհանուր առմամբ իրացվել են 94. 419-ը: Վիճակախաղի արդյունքում ստացված ամբողջ հասույթն այս տարի ևս կուղղվի Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների համար բնակարանների կառուցմանը:
Հավելենք, որ 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ուղղվել են Իշխանաձորում 10 բնակարանների կառուցմանը: Ծրագրի շրջանակում նույն համայնքում նախատեսվում է կառուցել 37 առանձնատուն: