ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց զորամաս

Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Տավուշի մարզում տեղակայված ԶՈՒ թիվ N զորամաս:

Ողջունելով զորամասի հրամկազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց զինվորներին և հրամանատարական կազմին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում սպասում է բարի լուրերի ձեր ծառայության  ու խիզախության մասին: Այսօր ունենք հզոր բանակ, խիզախ զինվորներ: Մենք հպարտանում ենք ձեր քաջությամբ, հակառակորդին համարժեք պատասխան տալու ձեր վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով, հորդորեց շատ կարդալ, աչալուրջ և զգոն լինել: Այնուհետև նախարարն այցելեց զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին:

Հրաժեշտին սփյուռքի նախարարը զինվորներին և հրամանատարական կազմին մաղթեց բարի ծառայություն և խաղաղ երկինք:

zoramasa-2

Scroll Up