Ամանորին ընդառաջ` վաճառք-տոնահանդես Նոր Ջուղայում

Կազմակերպությամբ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միության Կենտրոնական վարչության՝  դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-22:00-ը միության    դահլիճում հերթական անգամ տեղի ունեցավ վաճառք-տոնահանդես, որին մասնակցել էին  Նոր Ջուղայի  Հայ Բարեգործականե ընկերությունը, «Չահարմահալ» ուս. միության Նոր Ջուղայի մասնաճյուղը եւ «Արմեն» տարրական երկսեռ  համալիրի աշակերտական խորհուրդը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Երանուշ Թահմազյանը:

«Արարատ» միության Երեցների եւ Սկաուտական միավորները ապահովեցին բազմահարյուր այցելունների ժամանցը. Երեցների միավորը ամբողջ օրը մատուցեց  ուտեստներ ու ըմպելիքներ, իսկ Սկաուտական միավորը  կազմակերպեց սլաքախաղ:

Կարեւոր է նշել, որ տոնավաճառին  մասնակց միությունները բացի այն, որ ուտեստների պատրաստման ու վաճառքին մասնակցել էին իրենց վարչական կազմերով ու ամբողջ անդամ-ուհիներով, ի շահ  տվյալ միության նվիրաբերել էին նաեւ անհատապես պատրաստած թխվածքներ եւ ձեռարվեստներ:

Այս կարգի  իրականացվող ամենամյա վաճառքը առիթ է ընձեռում նաեւ անհատներին վաճառքի հանել թխվածքներ, անուշեղեն եւ Նոր Տարվա թեմաներով շուկայական  եւ  ձեռարվեստի զարդեր, իրեր…

Վաճառքին զուգահեռ  տոնական էր նաեւ  միության շրջափակը, որը հարդարել էր  միության Նոր տարվա հանդիսության կազմակերպիչ հանձնախումբը:

Լուսանկարները` հեղինակի

վաճառք8վաճառք7 վաճառք6վաճառք5 վաճառք4վաճառք3 վաճառք1վաճառք վաճառք16վաճառք15 վաճառք10 վաճառք8

Scroll Up