Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: