Ամանորյա միջոցառումներ Ախալցխայի երիտասարդական կենտրոնում

Մեկ շաբաթ է, ինչ Ախալցխայի Երիտասարդական կենտրոնում անցկացվում են ամանորյա միջոցառումներ: Դեկտեմբերի 26-ին երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ կազմակերպության փոքրիկների համար: Թիմերի անունները ընտրված էին հայկական աշխարհագրական անուններով: Խաղի ընթացքում հաղթող ճանաչվեց Վան խումբը: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:
Նույն օրը երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ եւս մեկ ամանորյա միջոցառում: Երեխաները ըստ իրենց դերերի հագնվել էին տարբեր զգեստներով: Միջոցառման ընթացքում յուրաքանչյուրը ներկայացավ իր հագնված զգեստի դերով: Երեխաները երգեցին, պարեցին ու արտասանեցին, որից հետո Ձմեռ պապը բոլորին բաժանեց փոքրիկ նվերներ: