Հենրիխ Մխիթարյանը 2015թ. լավագույն ֆուտբոլիստների ցանկում 77-րդն է

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է 2015թ. Լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»­ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը ցանկում զբաղեցրել է 77-­րդ տեղը:

Ցուցակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»­ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալ»­ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ երրորդ տեղը` «Բարսելոնա»­ի բրազիլացի հարձակվող Նեյմարը: Քվեարկության մասնակցել է 123 փորձագետ` աշխարհի 49 երկրից:

Scroll Up