Աշխարհում Google-­ի միջոցով ամենաշատը փնտրել են Քիմ Քարդաշյանի և Լեոնել Մեսսիի անունները

Ընթացիկ 2015 թվականին աշխարհի տարբեր երկրներում Google­ի միջոցով ամենաշատ փնտրված անձանց շարքը գլխավորում են արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ու հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը, վկայակոչելով Time ամսագրի կայքը, նրանց անունները 26 տարբեր երկրներում ամենաշատն են փնտրել: Ամենից շատ փնտրված մարդկանց թվում են նաև ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, երգչուհիներ Ռիհաննան և Նիկի Մինաժը: Հայաստանը ևս դիտարկվել է Google­ի կողմից, որտեղ ամենաշատ փնտրված անձը Քիմ Քարդաշյանն է:

Scroll Up