Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ռուսաստանի դեմ գործողությունների հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ երկրում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որտեղ քննարկվել է Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունների ձեռնարկման հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անընդունելի են համարում ռուսական կողմի ներկայիս դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, հետևաբար մանրամասնորեն քննարկվել են բոլոր այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկվեն թուրքական կողմից: Քննարկվել է նաև ԵՄ­ին անդամակցելուն, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր:

Scroll Up