Սահմանին իրավիճակը լարված է եղել. Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ

Հայ­ ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 18-­ի լույս 19-­ի գիշերը կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19­ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: «ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ­ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-­ի հրամանատարության հետ:

Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»,­«Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ գրել է Հովհաննիսյանը:

Scroll Up