Դիանա Մարկոսյանի «1915» ֆոտոնախագիծը

Ամերիկյան Huffington Post պարբերականն անդրադարձել է ամերիկահայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» ֆոտոնախագծին, որը ներկայացնում է  Հայոց ցեղասպանության վերապրածների անձնական հուշերն ու պատմությունները:

105 ամյա Մովսես Հանեշյանը իր հայրենի Մուսալեռան պատկերի ֆոնին

105 ամյա Մովսես Հանեշյանը իր հայրենի Մուսալեռան պատկերի ֆոնինԼուսանկարը` Դիանա Մարկոսյան

mediamax.am-ի փոխանցմամբ՝ 2014 թ.-ին հոկտեմբերին Դիանա Մարկոսյանը կարողացավ Հայաստանում հանդիպել ցեղասպանությունը վերապրած 10 անձանց հետ, որոնցից միայն երեքը՝ Մովսես Հանեշյանը, Մարիամ Սահակյանը եւ Եփրաքսիա Գեւորգյանը, կարողացան հեղինակին պատմել այն մասին, թե ինչպես էին ապրում իրենց ծննդավայրում ցեղասպանությունից առաջ:

Մովսես Հանեշյանը պատմում է, որ մինչեւ հիմա հիշում է այն պահը, երբ օսմանյան զինվորները մտան իր գյուղ

Մովսես Հանեշյանը պատմում է, որ մինչեւ հիմա հիշում է այն պահը, երբ օսմանյան զինվորները մտան իր գյուղԼուսանկարը` Դիանա Մարկոսյան

Լուսանկարիչն այցելել է ոչ միայն վերապրածներին, այլեւ նրանց ծննդավայրերը, որոնք վերջիններս ստիպված էին լքել ցեղասպանությունից հետո:

101 տարեկան Մարիամ Սահակյանը խնդրել է.«Գնա իմ գյուղ եւ այնտեղից քեզ հետ հող բեր, որի մեջ ինձ կթաղեն»

101 տարեկան Մարիամ Սահակյանը խնդրել է.«Գնա իմ գյուղ եւ այնտեղից քեզ հետ հող բեր, որի մեջ ինձ կթաղեն»Լուսանկարը` Դիանա Մարկոսյան

Փորձելով վերամիավորել կորուսյալ հայրենիքի մասունքները՝ նա լուսանկարել է Արեւմտյան Հայաստանի բնության տեսարանները եւ համադրել դրանք Հայաստանի Հանրապետության այն վայրերի հետ, որտեղ այժմ բնակվում են ցեղասպանության ականատես երեք տարեցները:

Մարիամ Սահակյանը հիշում է,թե ինչպես էին թաքնվում թուրք զինվորներից, երբ լքում էին հայրենիքը

Մարիամ Սահակյանը հիշում է,թե ինչպես էին թաքնվում թուրք զինվորներից, երբ լքում էին հայրենիքըԼուսանկարը` Դիանա Մարկոսյան

Դիանա Մարկոսյանի պատմելով, երբ 105-ամյա Մովսես Հանեշյանը տեսավ իր ծննդավայրում թողած տան մեծ լուսանկարը, նա մի պահ կանգ առավ եւ սկսեց պարել լուսանկարի մոտ:

Երբ Եփրաքսիա Գեւորգյանին հարցրել են 1915 թ.-ի մասին, նա ասել է. «Դու բախտավոր ես, որ չես տեսել դա»

Երբ Եփրաքսիա Գեւորգյանին հարցրել են 1915 թ.-ի մասին, նա ասել է. «Դու բախտավոր ես, որ չես տեսել դա»Լուսանկարը` Դիանա Մարկոսյան

«Նրանք բոլորը կարծես աքսորի մեջ էին եւ մեկ դար անց, տեսնելով իրենց հայրական տան լուսանկարը, ճանաչեցին դրանք»,- պատմում է Դիանան:

105 ամյա Մովսես Հանեշյանը իր հայրենի Մուսալեռան պատկերի ֆոնին

105 ամյա Մովսես Հանեշյանը իր հայրենի Մուսալեռան պատկերի ֆոնինԼուսանկարը` Դիանա Մարկոսյան

Դիանա Մարկոսյանի «1915» ֆոտոնախագիծն այժմ ցուցադրվում է Նյու Յորքի համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների Հակոբ Գեւորգյան կենտրոնում:

Scroll Up