ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեի 10-ամյա հոբելյանի առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Shnorhavorakan.png)
Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժան՛ հյուրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեի 10-ամյա հոբելյանի
առթիվ:
Տասը տարին բավարար չէ, որպեսզի մարդը չափահաս կոչվի, սակայն կազմակերպության համար այն բավարար ժամկետ է, որպեսզի դրսևորվեն նրա կարողությունները: Սա ձեր կարևոր և պարտավորեցնող հոբելյանն է, որը վկայում է կազմակերպված ու կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաև հա-մախմբվածության մասին:
Իր գոյության 10 տարիների ընթացքում Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեն իրականացրել է հայապահպանությանը, հայոց լեզվի, հայկական մշակույթի, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, Ղրիմի հայ երիտասարդների միավորմանն ուղղված մշակութային և բարեգործական ծրագրեր: Հատուկ գնահատանքի է արժանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ձեր կազմակերպության կողմից անցկացված ձեռնարկները:
Ակնկալում ենք Ղրիմում ապրող հայ երիտասարդների ավելի մեծ ներգրավվածություն ու մասնակցություն ՀՀ սփյուռքի նախարարության համահայ¬կական ծրագրերին ու միջոցառումներին:
Սիրելի՛ երիտասարդներ
Դուք եք ղրիմահայ մեր հայտնի հայրենակիցների արժանի հետնորդը: Ձեր գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի նաև Ղրիմում հայկական պատ-մամշակութային արժեքների և ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև Ղրիմում բնակվող մյուս ազգերի հետ հանդուրժողական և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, ցանկանում հաջողություններ և համախմբում Հայաստանի, հայկական սփյուռքի ու հայոց պետության հզորացման, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վեհ գաղափարների շուրջ, մայրենիի իմացության մակարդակի բարձրացման նպատակով, քանզի մեր առաջընթացի գրավականը հենց երիտա-սարդությունն է՝ կրթված, նախաձեռնող, միասնական ու վճռական։
Սիրով սպասում ենք ձեզ Հայրենիքում:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ