Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Կորեայի եկեղեցիների հետ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի համագործակցությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վերհիշեց 2013 թ. Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովին բերած իր մասնակցությունը և շփումը Կորեայում գործող Քրիստոնեական Եկեղեցիների հետ:
Իր հերթին Կորեայի դեսպանը վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կփորձի լավագույն կերպով նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ընդլանմանն ու արդյունավետ գործակցության ամրապնդմանը:
Վերջում Նորին Սրբությունը պրն. Պակ Ռո Բյոկի` Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական առաքելությանը բարի արդյունավորում մաղթեց:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: