Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Սահմանադրության փոփոխությունների ընդունմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանում հանրաքվեի արդյունքներով Սահմանադրության փոփոխությունների ընդունումը: «Սահմանադրության փոփոխությունների կարևոր քայլը պետք է ավելի ամրապնդի ժողովրդավարությունը, ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցությունների համար ավելի լայն և գործուն մասնակցություն ապահովի, ինչպես նաև հնարավորություն ընձեռի հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հարցում»,-Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:
Կիլիկիո կաթողիկոսը նաև վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի զորակցությունը՝ Հայաստանի անկախությունն առավել ամրապնդմանն ու հզորացման ուղղված բոլոր ծրարգերին և աշխատանքներին: