Ավստրալիայի Հայ Դատի տարեկան ճաշկերույթին հանգանակվել Է 100.000 ավստրալիական դոլար

Դեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար Ճաշասրահում տեղի է ունեցել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթը:

Ինչպես տեղեկացնում է Armenia Media-Armenian news from Australia ֆեյսբուքյան էջը՝ ավելի քան 200 հայերի կողքին տարեկան ճաշկերույթին ներկա էին նաեւ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ: Երեկոյի ընթացքում տեղի ունեցած նվիրատվությունների շնորհիվ հանգանակվել է 100,000 ավստրալիական դոլար:

Ավստրալիայի Հայ դատի տարեկան ճաշկերույթին ներկա էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Երեկոյի ընթացքում Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար, հայազգի Ջո Հոգին պարգևատրվել ՀՀ սփյուռքի նախարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե Մեդալով:

Scroll Up