Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Գեղասահքի Զագրեբի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան և Սայմոն Սենեգալ զույգը դարձել է բրոնզե մեդալակիր:
«Հորիզոն» պարբերականի փոխանցմամբ՝ զույգը ստացել է 127,92 միավոր և Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ավանդական «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարում զբաղեցրել 3-րդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե մեդալակիր: