Եվգենի Սլոբոդա. Հանրաքվեն հնարավորություն է տվել քաղաքացիներին արտահայտելու իրենք կամքը

Մեր դիտորդները քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում արձանագրել են հանձնաժողովների հանգիստ աշխատանք, մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունը անցել է կազմակերպված ու հանգիստ պայմաններում, հանձնաժողովների անդամներից յուրաքանչյուրը գիտեր իր գործառույթը:

Ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդան:«Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակում, հանգիստ»,-ասաց նա, ավելացնելով, որ քվեարկությանը հետևել են ավելի քան 2000 տեղական դիտորդներ, ԱԺ-ում ներկայացված  ուժերից յուրաքանչյուրն  ունեցել է վստահված անձ տեղամասերում, ընդհանուր առմամբ՝  6 000 մարդ:

«Առաքելության կարծիքով, հանրաքվեն հնարավորություն է տվել քաղաքացիներին արտահայտելու իրենք կամքը»,-ասաց նա:

ԿԸՀ հրապարակած վերջին տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝  2 միլին 567 հազար 047: Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230: Տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝  2 միլիոն 640 հազար: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332: «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825 հազար 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝  421 հազար 600:

Scroll Up