Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50.51%-ը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/middle_1449422151_1097831.jpg)
ԿԸՀ նախնական հաշվարկով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին այսօր մասնակցել է 1 296 368 ընտրող, կամ ընտրողների 50.51%-ը:
Ըստ mediamax.am-ի` համապատասխան տվյալները հրապարակվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Երեւանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.93%-ը:
Ամենաակտիվ մասնակցությունն արձանագրվել է Արարատի (66.33%), Սյունիքի (61.02%) եւ Վայոց Ձորի (57.96%) մարզերում։ Ամենափոքր ակտիվությունը գրանցվել է Շիրակի մարզում`41.28%:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 2 550 323 ընտրող: