Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին

Ավստրիան ներկայացնող հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015թ. միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով theviolinchannel.com կայքը, մրցույթում առաջին մրցանակի է արժանացել ԱՄՆ­ը ներկայացնող Քրիսթել Լին: 20­ամյա Էմանուել Ճգնավորյանը նաև երեք հազար եվրո հատուկ մրցանակ է ստացել Սիբելիուսի Ջութակի կոնցերտի լավագույն կատարման համար: Երրորդ մրցանակի է արժանացել Ֆրեդերիկե Ստարկլոֆը Գերմանիայից:

Լորիս Ճգնավորյանի որդին` Էմանուել Ճգնավորյանը, ծնվել է Վիեննայում։ Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։

Scroll Up