Մեր սահմանները պաշտպանելու համար ոչ ոքից ներողություն չենք խնդրելու. Դավութօղլու

Մենք միշտ կարեւորություն ենք տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին. թուրք եւ ռուս ժողովուրդների միջեւ որեւէ խնդիր չկա եւ չի լինելու։ Ըստ News.am-ի՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կրկին անդրադարձել է ՌԴ-ի հետ ճգնաժամին՝ շեշտելով, թե թուրք ժողովուրդը հարգանք է սպասում այն ժողովուրդներից, որոնց ինքը հարգում է։ «Մենք չենք կարող ընդունել իրականության հետ կապ չունեցող պնդումները։ Ռուսական կողմը բազմաթիվ անգամ խոսք էր տվել, որ չի խախտի մեր սահմանը։  Ռուսական կողմին բարեկամաբար ասել էինք, որ պետք չէ խախտել մեր սահմանը։ Այդ միջադեպը չի կարելի համարել հարձակում Ռուսաստանի դեմ։ Մենք ոչ մեկի սահմանը չենք խախտել։ Մենք մեր սահմանը պաշտպանելու համար ոչ-ոքից ներողություն չենք խնդրելու»,-ասել է Դավութօղլուն։

Scroll Up