Թուրք մարզիկը հրաժարվել է մրցել հայ մարզիկի հետ

Թուրք մարզիկը հրաժարվել է մրցել հայազգի մարզիկ Դավիթ Խաչատրյանի հետ: Նախորդ ուրբաթ Յարոսլավլ քաղաքում ընթացող «Մարտեր առանց կանոնների» մրցաշարի ընթացքում պետք է կայանար Դավիթ Խաչատրյանի և թուրք մարզիկի մենամարտը, սակայն թուրք մարզիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ, իսկ նրա որոշման պատճառը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառը, որով հայազգի մարզիկը ներկայացել էր ռինգ:

Թուրք մարզիկի մարզիչ Հասան Գյաջիբեյը նշել է, թե հայերը զբաղվում են միջազգային քաղաքական խաբեությամբ, իսկ այդ մրցաշարը ուղիղ եթերով հեռարձակվելու է թուքական հեռուստաալիքով, և նրանք դուրս կգան ռինգ միայն այն դեպքում, եթե հայկական կողմը հեռացնի պաստառը: Մարզիչի այս խոսքերին ի պատասխան հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանն ասել է. «Դուք էլ կարող եք ներկայացնել  այնպիսի պաստառ, որի վրա գրված կլինի, թե  Հայոց ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե հասարակությունն  ում է հավատում, իսկ Ձեր մարզիկին ես կվերացնեմ, որովհետև սա Ձեր համար խաղաղ բնակչություն վերացնել չէ»:

Scroll Up