Ջավախքցի սաները 8 ոսկե մեդալ են վաստակել քիքբոքսինգի հայաստանյան առաջնությունում

Երևանի «Դինամո» մարզադաշտում երեկքիքբոքսինգի մանկապատանեկան առաջնությունն էր։ Մրցակցելու էին հրավիրվել  նաև ջավախքցի մարզիկներ։Նրանք 13 մեդալ են վաստակել, որից 8-ը՝ ոսկի:

Javakhq.info-ի փոխանցմամբ` մրցույթին մասնկացում էին 7-ից 18տարեկան  խմբերը։ Ուժերը փորձելու էին եկել 15 մարզիկներ:

«Մենք գիշերն ենք եկել Ջավախքից և չնայած, որ մեր երեխաները, անցնելով  երկար ճանապարհ, չհոգնեցին և բարձր առաջադիմութուն ցուցաբերեցին, ինչը մենք ակնկալում էինք նրենցից, ցավոք, այսօր  լավ պատրաստված մարզիկներից  ոմանք, անձնագրային խնդիրների պատճառով, չկարողացան ներկա գտնվել։ Այն երեխաները, որոնք դեռևս մանկուց այս մարզաձևով են զբաղվում, բավականին լավ առաջադիմություն են ցուցաբերում։ Մրցումների ենք գնում ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլ նաև  սահմաններց դուրս։ Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած առաջնությունից հաղթանակներով վերադարձանք։ Եվ հույս ունենք, որ մեր մարզիկները տարբեր երկրներում կունենան բարձր վարկանիշ»,- «Ջավախք ինֆո»-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քիքբոքսինգի գլխավոր մարժիչ Սերգեյ Տոնականյանը։

«Ցանկացած երեխա, եթե զբաղվում է սպորտով, նա դառնում է ֆիզիկապես ավելի զարգացած։ Եվ հույս ունենք, որ մեր երեխաներին հետագայում կտեսնենք ավելի լայնամասշտաբ մրցումներում»,-ասաց մրցույթում հաղթանակ տարած Արտյուշ Այվազյանի հայրը Ադամ Այվազյանը։

Scroll Up