Miss Asia USA. ամերիկահայ գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանն արժանացել է Miss Congeniality տիտղոսին. լուսանկարներ

ԱՄՆ-ում կայացել է Miss Asia USA գեղեցկության մրցույթը, որին ներկայացել են Ասիա աշխարհամասի գեղեցկուհիները: Մրցույթին մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս գեղեցկուհի Փեգի Գարաբեկյանի: Հայուհին արժանացել է Miss Congeniality տիտղոսին` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Միսս Կորեա Էշլի Փարքը:
«Մրցույթն իսկապես հիանալի անցավ, բայց այն նաեւ շատ աշխատատար էր: Այն մեծ կենտրոնացում էր պահանջում, բայց ես շատ ուրախ եմ եւ հուզված, որ մասնակցեցի դրան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է Փեգին:
Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ստացել մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը:
«Մրցույթի հիմնադիրը` Վիրջելիա Վիլեգասը, ինձ նկատել էր դեռեւս 2012-ին: Ես սնունդ էի պատվիրել եւ սպասում էի իմ պատվերին, երբ նա մոտեցավ ինձ եւ փոխանցեց իր այցեքարտը: Սակայն միայն այս տարի որոշեցի դիմել եւ մասնակցել այս մրցույթին»:
Փեգին նաեւ ցանկացավ շնորհակալություն հայտնել իր ընտանիքի անդամներին, որոնք իր կողքին են եղել ողջ մրցույթի ընթացքում:
Մրցույթի մանրամասները կարող եք տեսնել լուսանկարներով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Փեգիի Facebook-ի էջից