«Իմ միջոցով Ջավախքիս համար». առաջնորդության դասընթաց ջավախահայ երիտասրադների համար

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը հրավիրում է մասնակացելու հատուկ ջավախահայ երիտասարդների համար նախատեսված առաջնորդության դասընթացին։

Դասընթացի նպատակն է վերապատրաստել ջավախահայ առաջնորդներ, ովքեր կկարողանանն ինքնուրույն ծրագրեր նախաձեռնել և իրականացնել, մի գաղափարի շուրջ համախմբել թիմակիցներ և առաջնորդել նրանց, իրենց մասնագիտական ոլորտում իրականացնող գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։

Դասընթացը ներառում է տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ առաջնորդության,  հռետորիկայի, բանակցությունների, ժամանակի կառավարման, հոգեբանական ներազդման  և այլ թեմաների վերաբերյալ:

Մասնակցությունն անվճար է: Մասնակցնելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտը՝  https://docs.google.com/…/1I6_1T760uJuYPLrtiIwTuoy…/viewform

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 30-ը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 099 31 88 77 հեռախոսահամարով կամ գրել harmonia.kentron@gmail.com հասցեին, www.facebook.com/harmoniahk էջին:

Դասընթացը իրականացնում են «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը՝ և Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը «Ջավախքին աջակցություն» հիմնադամի և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի աջակցությամբ։

Scroll Up