Փարիզում ընթանում է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Ֆարիզ.jpg)
Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել Է նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք հարձակումների հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին նվիրված սգո արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Միջոցառմանը մասնակցում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն առավոտյան «Մալսելիեզի» հնչյունների ներքո ժամանել Է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տուն:
Արարողությունն սկսվել Է լռության րոպեով եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների լուսանկարների ցուցադրմամբ, որոնք ցուցադրվում էին մեծ էկրանին:
Նախագահն իր խոսքում խոստացել է ոչնչացնել «մելեռանդների բանակը», որոնք հարձակումներ են կազմակերպել Փարիզում: Ավելի վաղ Օլանդը կոչ Էր արել բոլոր ֆրանսիացիներին՝ մասնակցել հիշատակի ակցիային՝ ազգային դրոշի գույներով զարդարելով իրենց տները:
Ահաբեկչական գործողությունների հետաքննությունը, որոնց հետեւանքով 130 մարդ է զոհվել, շարունակվում է:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի դատախազությունը հաղորդել է, որ հարձակումների մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդը ոչ միայն մասնակցել է սրճարանների եւ ռեստորանների վրա ձեռնարկված գրոհներին, այլեւ այնտեղ է վերադարձել այն բանից հետո, երբ ամեն ինչ հանդարտվել է:
Այս շաբաթ դատարանի առջեւ կկանգնեն հարձակումների մեջ կասկածվող եւս երկու հոգի, որոնք ձերբակալվել են Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում: