Հիլարի Քլինթոնը կրում է հայուհու պատրաստած զարդերը

Wnews.am-ը ներկայացնում է հայտնի հայ ոսկերիչ Լյուսի Քիլիսլյանին։

լյուսի
Նրա «Candy Ice» ոսկերչական տունը համարվում է ԱՄն-ի ամենայհայտնի ապրանքանիշերից մեկը, որը սպասարկում է աշխարհահռչակ հայտնությունների։ Նրա հաճախորդներն են  Լեդի Գագան, Քիմ Քարդաշյանը, Հիլարի Քլինթոնը, Մալեն Ակերման, Ջեսիկա Ալբան, Մադոննան, Շերոն Սթոունը, Փերիս Հիլթոնը եւ այլ հայտնիներ։
Նրա հաջողության գաղտնիքը ոչ միայն ոսկերչական տան ունիկալ անվանումն է, այլ նաեւ զարդերը, որոնք թողարկվում են մեկ օրինակով։

սս

Լյուսի Քիսիլյանը ծնվել է Բեյրութում հայկական ընտանիքում։ Նրա հայրը Զոհրաբ Քիլիսլյանն է, ով հայտնի ոսկերիչ էր Լիբանանում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրա ընտանիքն արտագաղթում է  Տորոնտո, որտեղ Լյուսիի հայրը կրկին վերսկում է իր բիզնեսը եւ մեծ հաջողություններ գրանցում։
Այսօր նա հանդիսանում է ԱՄՆ-ի եւ Կանադայի ամենահայտնի «Barclay’s Jewelers» ոսկերչական ընկերության հիմնադիրն ու սեփականատերը։

Ինչպես Լյուսին է ասում, ոսկերիչ լինելն իրենց ընտանիքի արյան մեջ է։

Lucy Kilislian at the Launch of 'Candy Ice' Jewelry. Prego, Beverly Hills, CA. 09-24-09

Lucy Kilislian
at the Launch of ��?Candy Ice’ Jewelry. Prego, Beverly Hills, CA. 09-24-09

Ոսկերչական արվեստին նա սովորել է հորից, իսկ նա էլ իր հերթին իր հորից։
«Հայրս դեմ էր, որ ես առանձնանամ ընտանեկան բիզնեսից եւ ստեղծեմ իմը։ Նա չէր ցանկանում, որ ես աշխատեմ, որովհետեւ մենք այդպես էլ շատ լավ ապահոված էինք, սակայն եթե ես մի բան որոշում եմ, անպայման անում եմ»,- պատմում է նա։

Տեղափխվելով Լոս Անջելես, աղջիկն ընդունվում է բարձր վարկանիշ ունեցող Արյան ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտում է ու սկսում արտերկրում պրակտիկան։ 2004 թ. մեծ փորձ ստանալուց հետո նա հիմնում է իր «Candy Ice» ոսկերչական տունը։
Տարիների ընթացքում Լյուսին ստեղծել է էլեգանտ ու բացառիկ զարդեր, որոնք գրավել են հոլիվուդյան աստղերի ուշադրությունն ու դարձել ոչ միայն նրանց, այլ նաեւ հայտնի քաղաքական գործիչների սիրելի զարդերը։

Candy+Ice+Jewelry+Alliance+Films+Stardust+_6rjEbvxco_l

«Candy Ice»-ում հասարակ զարդերն արժեն 1000 դոլար, իսկ էքսկլյուզիվների գինը սկսում է 50 հազար դոլարից։

Adorable-Earrings-by-Candy-Ice-JewelryGlamorous-Candy-Ice-Jewelry
«Candy Ice» -ի ամենախոշոր գնումը եղել է մեկ միլիոն դոլար արժողությամբ ականջողը, որը ձեռք է բերել Սոֆի Մոնտը։

Հայտնի է, որ Հիլարի Քլիթնոնը հատուկ թուլություն ունի Քիլիսլյանի զարդերի հանդեպ. նա պատվիրել է տասը միլիոն արժողությամբ 50 տարբեր տեսակի զարդեր։
«Հիլարի Քլինթոնը շատ բարեհամբույր կին է։ Նա ինձ հաճախ է իր տուն հրավիրում թեյելու։ Մենք երկար տարիներ է ընկերներ ենք եւ ես գիտեմ, որ նա թուլություն ունի ականջողերի եւ թեւնոցների հանդեպ»,- պատմում է դիզայները։

marc6
«Candy Ice» զարդերը կարելի է ձեռք բերել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Եվրոպայում։

«Հարցին, թե ես ինչ ազգություն ունեմ, ոչ ոք չի զարմանում, երբ լսում է, որ հայուհի եմ։ Ես հաճախ լավ արձագանքներ եմ ստանում իմ հայրենակիցների մասին եւ պետք է խոստովանեմ, որ դա շատ հաճելի է։ Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք տաղանդավոր ազգ ենք»,- խոստովանում է տաղանդավոր հայուհին։

Candy+Ice+Jewelry+Alliance+Films+Stardust+dkQ_sCmOE3yl

CHARGES MAY APPLY __Subject: Candy Ice On 2011-11-14, at 1:30 PM, Bill, Jennifer wrote: Storegazing  Paris Hilton jewelry.jpg  Paris Hilton-Lucy.jpg  Paris Hilton.jpg

CHARGES MAY APPLY __Subject: Candy Ice On 2011-11-14, at 1:30 PM, Bill, Jennifer wrote: Storegazing Paris Hilton jewelry.jpg Paris Hilton-Lucy.jpg Paris Hilton.jpg

Selena-Gomez5images

Scroll Up