Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կա 15 զոհ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/01132.jpg)
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնել են Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունից, ըստ News.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ըստ վերջին ճշտված տեղեկությունների՝ զոհվել է 15 մարդ, եւս 10-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մեկ մարդու դեռ հանում են ուղղաթիռից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին:
Աշխատավորներ տեղափոխող ուղղաիթռը կոշտ վայրէջք էր կատարել Ենիսեյ գետի սառույցի վրա: Ուղղաթիռի ֆյուզելյաժը կոտրվել է: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Նախնական վարկածքով՝վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: