Թուրքիայի արտգործնախարարը Բաքվի գործընկերների հետ կքննարկի ղարաբաղյան հարցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/cavusoglu_kadina_karsi_siddetin_onlenmesi_sozlesmesini_ilk_imzalayan_ulkeyiz.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) պաշտոնակա հաղորդագրություն է տարածել, որում նշվում է , որ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպում է ունենալու իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մեմեդյարովի հետ:
«Հանդիպման ընթացքում բազմակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող խնդիրներ», -ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում մեջ:
Նույն աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադի և վարչապետ Արթուր Ռեսիզադեի հետ: