Համառ եղեք, չհանձնվեք․․․
Տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի և «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի կողմից կազմակերպած «Ականջդ բեր ասեմ» ծրագրի հերթական հանդիպումը։ Հանդիպման հյուրն էր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:
Հանդիպումն անցավ ջերմ, բարի, անմիջական և անկեղծ մթնոլորտում: Կարինե Խոդիկյանը պատմեց իր անցած ուղու, երազանքների, ձեռբերումների, իր պիեսների մասին, ինչպես նաև պատմեց հետքարքիր դրվագներ իր կյանքից:
Նա խորհուրդ տվեց երիտասարդներին լինել բարի, համառ և նպատակասլաց: Նշեց նաև, որ պետք է սիրել կյանքը և հաճախ ասել հարազատներին, որ սիրում ենք իրենց:
Հանդիպման վերջում բանախոսը պատասխանեց ավանդական դարձած բլից հարցերին և այն հարցին, թե ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, նա ասաց, որ պետք է լսել ծնողներին:
Տաթև Մատինյան