«Միսս Երկրագունդ 2015».Լիլիթ Մարտիրոսյանը`լավագույն հնգյակում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 18-ից մեկնարկել է «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը:

Երեկ կայացել է մրցույթի «Տաղանդներ» կոչվող փուլը, որտեղ Լիլիթը ներկայացել է իր նկարչական շնորհքով:

«Նկարել եմ այս նկարը, որն անվանել եմ «I am woman of the Earh» (Ես Երկրագունդի կինն եմ): Նկարս արժանացել է բարձր գնահատականի եւ ես հայտնվել եմ լավագույն հնգյակում: Անչափ ուրախ եմ»,-NEWS.am STYLE-ի հետ իր էմոցիաներով կիսվեց հայազգի գեղեցկուհին:

Տեղեկացնենք նաեւ, որ «Միսս Երկրագունդ» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 5-ին:

nkar

Scroll Up