Բրյուսելի հայկական դպրոցում աշակերտների կեսը բացակայել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Bryusel.jpg)
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սահմանված ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի կապակցությամբ նոյեմբերի 21-ին քաղաքում չեն գործել հանրային հաղորդակցական միջոցները, կենտրոնում փակ են խանութներն ու սպասարկման մյուս կենտրոնները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը:
«Այսօր Բրյուսելում չեն գործել գնացքները, մետրոն, շուկան փակ է զգուշավորության համար»,- ասաց Բեդո Դեմիրճյանը:
Բեդո Դեմիրճյանը նշեց, որ քանի որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել ամբողջ քաղաքում, դա ազդել է նաեւ հայ համայնքի վրա, հայկական դպրոցում այսօր աշակերտների կեսը բացակա է եղել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բելգիայի իշխանությունները մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել: Սա նշանակում է , որ քաղաքի տարածքում ահաբեկչության սպառնալիքը «առավելագույն լուրջ է»:
«Պոտենցիալ թիրախներն են առեւտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը եւ մեծամասշտաբ միջոցառումները», – հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Այս կապակցությամբ քաղաքում փակվել էր մետրոն