Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից է. Global Terrorism Index
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/tourists-in-yerevan.jpg)
Աշխարհում աճող սպառնալիքի պայմաններում Հայաստանն ամենաանվտանգ երկրների թվին է դասվում:
Լոնդոնի էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Համաշխարհային ահաբեկչության ինդեքս 2015» (Global Terrorism Index 2015) ամենամյա զեկույցում:
162 երկրների համար կազմված վարկանշային ցուցակում, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրած երկրներն ամենավտանգավորն են, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը: Հարևան երկրներն ունեն Հայաստանին զիջող ցուցանիշներ: Օրինակ, Թուրքիան զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը, Իրանը՝ 39-րդ, Վրաստանը՝ 71-րդ, Ադրբեջանը՝ 93-րդ: Ռուսաստանը ցուցակում 23-րդն է, իսկ Միացյալ Նահանգները՝ 35-րդը:
Ահաբեկչական սպառնալիք առավելագույնս պարունակող երկրների տասնյակը հետևյալն է՝ Իրաք, Աֆղանստան, Նիգերիա, Պակիստան, Սիրիա, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Լիբիա, Թայլանդ: