Ազգային ժողովը հարգեց Ֆրանսիայում և Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը

ՀՀ Ազգային Ժողովն այսօր հերթական նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց Ֆրանսիայում և Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: ՀՀ Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում  ֆրանսիացի և լիբանանցի մեր գործընկերներին, Ֆրանսիայի և Լիբանանի բարեկամ ժողովուրդներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Այնուհետև  մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 157 հարց, 38 միջազգային պայմանագիր:

Scroll Up