Բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարում Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին
Ուրախությամբ հայտնում ենք, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հայաստան համահայկական հիմնադրամի կայք-էջից:
Բարերարի առատաձեռն նվիրատվության շնորհիվ շուրջ 115 երեխա հնարավորություն կունենա ապրել բարեկեցիկ պայմաններում:
“Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին”,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին: