Ուորլիքը հայտնել է ԼՂ խնդրի շուրջ Գերմանիայի հետ խորհրդակցելու մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներն այսօր խորհրդակցելու են Գերմանիայի հետ։
Այդ մասին պաշտոնյան նշել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ:
Դրանում, մասնավորապես, ասվում է. «Մենք պատրաստվում ենք խորհրդակցել Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ-ն նախագահող հաջորդ երկիրն է: Եկե՛ք համագործակցենք` հանուն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման»։