Դիարբեքիրում բախումների պատճառով մզկիթները փակելու որոշում է կայացվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/mz.jpg)
Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում թուրքական անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև շարունակվող բախումների պայմաններում որոշում է կայացվել փակել շրջանի մզկիթները, գրում է ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` նման որոշում է կայացրել շրջանի մուֆթիների (մահմեդական հոգևորականներ) խորհուրդը` բախումների հետևանքով տեղի մզկիթներից մեկի զգալիորեն ավերվելուց հետո:
Աղբյուրը նշում է, որ բացի կողպված չորս մզկիթներից, չեն գործում նաև տեղի ասորական Սբ. Մարիամ Աստածածին և հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիները, քանի որ համայնքների ներկայացուցիչները խուսափում են այս օրերին հոգևոր արարողություններ անցկացնելուց:
Նշվում է, որ բախումները տեղի են ունենում թուրք ուժայինների և PKK-ի երիտասարդական թև համարվող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամների միջև, որոնք ուղղորդվում են PKK-ի ավելի փորձառու անդամների կողմից: