Հայաստանցի սուսերամարտիկը՝ Վրաստանի Գավաթի հաղթող

Սուսերամարտի Վրաստանի գավաթի բաց խաղարկությունում ոսկե մեդալ է նվաճել խոցասուսերակիր Արկադի Մուրադյանը («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Նավասարդյան) նվաճել է ոսկե մեդալ:

NEWS.am-ի փոխանցմամբ՝ նույն մրցաձեւում Արման Գրիգորյանը (Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան) արժանացել է բրոնզե մեդալի, Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան)՝ արծաթե մեդալի, իսկ ճկասուսերակիր Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան) գրավել է 3-րդ տեղը:

Վրաստանի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 80 սուսերամարտիկներ: Հայաստանը ներկայացրել են հավաքականի 18 մարզիկներ:

Scroll Up