Լաթաքիայում հրթիռակոծման հետևանքով 12 զոհ և 57 վիրավոր կա

Ժամեր առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումները Լաթաքիայի հյուսիսային գյուղերից 2 հրթիռ արձակեցին քաղաքի բնակելի թաղամասերի վրա, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:

Ինչպես հայտնում է <Հայերն այսօրը>՝ վկայակոչելով <Գանձասարը>, այս պահի դրությամբ զոհերի թիվը 12-ն է, կան նաև 57 վիրավորներ:

Դամասկոսում ևս բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով կան 5 վիրավորներ և մեկ զոհ:

Scroll Up