Թուրքիայում հայ աշակերտների համար կրոնի հատուկ հարցաթերթիկներ են կազմվել

Թուրքիայում հայ ուսանողները մինչ օրս անցողիկ քննությունների ժամանակ կորցնում էին միավորներ՝ կրոնի վերաբերյալ հարցերին չպատասխանելու պատճառով: Սակայն այս տարի հայ ուսանողների համար հայկական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կողմից հատուկ հարցաթերթիկներ են պատրաստվել:

Ըստ Demokrathaber-ի՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները մինչ այդ մշտապես բախվել են այդ խնդրին: Կայքի հաղորդմամբ՝ նախորդ տարի նմանատիպ խնդրի առաջ էին կանգնել հրեական համայնքի ներկայացուցիչները, որը կրթության նախարարության կողմից լուծում էր գտել, գրում է yerkir.am-ը:

Նույն խնդիրն ունեն նաև հունական դպրոցները, սակայն, ի տարբերություն հայկական դպրոցների, այնտեղ խնդիրը դեռևս լուծում չի ստացել:

Scroll Up