Մենք պաշտպանում ենք Ղարաբաղի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Երեւանի դիրքորոշումը. Լավրով
Մենք պաշտպանում ենք ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու Երեւանի դիրքորոշումը։ Այս մասին նոյեմբերի 9-ին՝ Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ News.am-ի` ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահ է, որ կողմերը պետք է շարունակեն փոխշահավետ փոխզիջումների հիմքեր մշակելու ջանքերը։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եւ եռյակի մասնակից, շարունակում է ակտիվ դեր խաղալ դրական արդյունքի հասնելու գործում։
ՀՀ արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը բարձր է գնահատում Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման հարցում ռուսական կողմի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը եւ շարունակելու է աշխատել նույն ոգով։