Հեշտիյա գյուղում Հայ Կաթոլիկ եկեղեցու ֆինանսավորմամբ բացվեց նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի քաղաքապետարանի Հեշտիյա գյուղում Հայ կաթոլիկ եկեղեցու մայրապետերի ֆինանսավորմամբ բացվեց նոր մանկապարտեզ։ Մանկապարտեզի տվյալ շենքը պատկանում է Հեշտիյա գյուղի կաթոլիկ եկեղեցուն և տաս տարուց ավելի այստեղ գործում էր հիվանդանոց։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է akhaltskha.net-ից:
Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների նորմալ դաստիարակման համար: Ներկա դրությամբ մանկապարտեզ այցելում են 50-ից ավելի երեխաներ, պլանավորվում է նաև ավելացնել ևս մեկ խումբ։ Մանկապարտեզի բացմանը ներկա գտնվեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը, ինչպես նաև Հեշտիյա գյուղի հասարակությունը, հյուրեր հարեւան գյուղերից և Նինոծմինդա քաղաքից։
