Անդրեն` Նյու Ջերսիում կայացած Remember 2015 համերգային ծրագրի մասին

Երգիչ Անդրեն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Նոյեմբերի 1-ին` Remember 2015 նախագծի շրջանակում, երգիչը Նյու Ջերսիում ելույթ է ունեցել «Շուշի» պարային համույթի համերգի ժամանակ: Համերգի մանարամասներով և ստացած տպավորություններով Անդրեն կիսվել է NEWS.am STYLE-ի հետ և տրամադրել մի քանի բացառիկ լուսանկար:

«Դեռ 2005 թ-ից եմ «Շուշի» պարային համույթի կողմից իրենց համերգին մասնակցելու հրավեր ստացել, սակայն համերգին կարողացա մասնակցել միայն տասը տարի անց: Բացի ինձանից, այդ օրը ելույթ ունեցան նաև Արա Գևորգյանը, Լեյլա Սարիբեկյանը և մի քանի ամերիկաբնակ երգիչներ` Կալիֆորնիայից և Նյու Յորքից»,-տեղեկացրեց երգիչը:

Անդրեի խոսքով` պարային համույթի համերգը ներկայացման տեսքով էր և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Նախագծի հեղինակը Սետա Կանտարդջյանն է:

Երգիչը տպավորված է ոչ միայն համերգի բովանդակությամբ, այլև հանդիսատեսի ջերմ արձագանքից.

«Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիդատեսը` ջերմ: Այնքան դրական արձագանքներ ստացա հանդիսատեսի կողմից, այնքան ուժ և եռանդ ինձ փոխանցեցին, որ դեռ մեկ տարի կհերիքի ինձ, որպեսզի ոգեշնչված ստեղծեմ նոր աշխատանքներ»,-մեզ հետ զրույցում նշեց Անդրեն:

Սյունե Առաքելյան

Scroll Up