ՌՀՄ-ն 100 հազարական ռուբլի է տրամադրել վթարից զոհված ուղեւորների ընտանիքներին

Ռուսաստանի հայերի միությունը 100 հազարական ռուբլի է տրամադրել Տուլայում հայկական ավտոբուսի վթարից զոհված 8 ուղեւորների հարազատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:

Նրանց փոխանցմամբ՝ հայկական համայնքը 50 հազարական ռուբլի է տրամադրել նաեւ վթարից տուժած ուղեւորներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։

Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:

Scroll Up