Հայկ Մարտիրոսյանը՝ աշխարհի մինչև 16 տ. տղաների շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ` Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա քաղաքում ավարտվել է աշխարհի 8-18տ. պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչև 16 տ. տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը` լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի: