Բաղանիս գյուղի մոտ գնդակոծության ենթարկված մեքենան ռուսական է

Interfax գործակալությանը հայտնի է դարձել, որ երեկ Հայաստանի տարածքում գնդակոծության ենթարկված բեռնատար մեքենան ռուսական է, գրում է Artsakhpress-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Տավուշի մարզում` Բաղանիս գյուղի մոտ, գնդակոծության ենթարկված մեքենան վարել է Ռուսաստանի քաղաքացի, որը Վլադիկավկազից է: Վարորդը չի տուժել, մեքենան մասնակիորեն վնասված է:
Այժմ ճանապարհը, որտեղ գրանցվել է միջադեպը, փակ է: Ռուսաստանյան աղբյուրի տվյալներով` այնտեղ քննչական խումբ է աշխատում:
Միևնույն ժամանակ Հայաստանի զինված ուժերից հայտնել են, որ արդեն «ճնշել են հակառակորդի ակտիվությունը պատասխան կրակով»:
Առայժմ Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել կատարվածը: