Հայաստանը Թբիլիսիի կինոֆորումին կներկայացնի «1915-2015» ծրագրի 4 ֆիլմ

Վրաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-8-ն անցկացվող Թբիլիսիի բաց ֆորումին (ТОFF) Հայաստանը կներկայացնի «1915-2015» ծրագիրը` 4 ֆիլմով, հայտնում է PanARMENIAN.Net – ը:

Ծրագրում ներառված են Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին», Արա Երնջակյանի «Խավարում» և Էրիկ Նազարյանի «Բոլիս» ժապավենները։ Ծրագրի հիմնական ֆիլմը հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմն է։

Կինոֆորումին կներկայացվի Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների ռեժիսորների ավելի քան 30 ֆիլմ, Sputnik Գրուզիային հղումով հայտնում է Sputnik Արմենիան:

Ֆորումը կմեկնարկի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» (Ֆրանսիա, Գերմանիա) վերջին ժապավենով:

Կինոփառատոնի ծրագիրը ներառում է «Վրացական կինոհամայնապատկեր» բաժինը, վավերագրական ֆիլմերի ծրագիր, ինչպես նաև «Ուկրաինան` ֆոկուսի մեջ» ֆիլմով «Ազգային ռետրոսպեկտիվան»։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ, ինտերակտիվ հանդիպումներ և վարպետության դասեր ուսանողների համար։

Scroll Up