Սակտ Պետերբուրգում կբացվի Կոմիտաս Վարդապետի հուշարձանը. այնտեղ է Տարոն Մարգարյանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաեւ Երեւան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: